ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործը կքննի դատավոր Տիգրան Ոսկանյանը։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Վլադիմիր Վարդանյանը վիճաբանել էին, որի ժամանակ Սահակյանը հարվածել էր Վարդանյանին՝ հասցնելով մարմնական վնասվածք։ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։
Նշենք, որ Տիգրան Ոսկանյանը դատավոր է նշանակվել 2022թ. հունվարից. մինչ այդ նա եղել է դատավորի օգնական։