Search
Close this search box.

«Սպասեք լավ նորությունների»․ Ինչու է Մոսկվան փոխել Արցախում «խաղաղապահ» զորակազմի հրամանատարին

Այն բանից հետո, երբ Նիկոլի հրահանգով եւ ռուս «խաղաղապահների» աջակցությամբ ցապարներն օկուպացրին Արցախի Լիսագորի շրջանը եւ վերահսկողություն հաստատեցին բոլոր շրջանցիկ ճանապարհներին, այնուհետեւ անցակետ տեղադրեցին Բերձորի միջանցքի սկզբնամասում, հայտնի դարձավ, որ Մոսկվան փոխում է Արցախում իր զորակազմի հրամանատարին։

Այս տեղեկությունը, ինչպես նաեւ Բերձորի միջանցքի իրադարձությունների առիթով Կրեմլի, ՌԴ ԱԳՆ եւ ՌԴ ՊՆ հայտարարությունները Հայաստանի ռուսապատկան մեդիա-քաղաքական շրջանակներում ոգեւորության պատճառ են դարձել։ Նշվում է, որ Ռուսաստանը տեղյակ չի եղել Բաքվի գործողություններից, որ Ռուսաստանին ձեռնտու չէ միջանցքի ռեժիմի փոփոխությունը։ Ռուսները բանակցություններ են վարում միջանցքը ազատելու վերաբերյալ, փորձում են թույլ չտալ անցակետի տեղադրումը, եւ այլն։ Տեղեկություններ են տարածվում, թե Շուշիի մատույցներում ռուսները զինտեխնիկա են տարել ու «շրջափակել էկոակտիվիստներին»։ Ինչ վերաբերում է ռուսական զորակազմի նոր հրամանատարին, նշվում է, թե նա թեժ կետեր անցած գեներալ է, կոշտ գործողությունների կողմնակից, եւ «սպասեք լավ նորությունների»։

Կրեմլի, ՌԴ ԱԳՆ եւ ՌԴ ՊՆ հայտարարությունները, որոնց հղում են անում ռուսապատկան շրջանակները, պետք է ուշադիր կարդալ։ Նախ, դրանցում չի նշվում, թե ով է փոխել միջանցքի ռեժիմը, խոսք չկա Բաքվի անցակետի մասին։ Երկրորդ, ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ «օրինականացվում» է Բաքվի այն պատճառաբանությունը, թե իբր հայկական կողմը ռուս «խաղաղապահների» ուղեկցությամբ զենք են տեղափոխում Արցախ։ Այս մասին Բաքուն սկսել է խոսել դեռ տարեսկզբից, եւ պատահական չէ, որ ոչ ՌԴ ԱԳՆ, ոչ ՌԴ ՊՆ երբեւէ չեն արձագանքել դրան։ Հաջորդը, Կրեմլի խոսնակը հայտարարեց, որ «իրավիճակը բարդ է եւ լրացուցիչ ջանքեր է պահանջում», կրկին առանց որեւէ կոնկրետության։ Հղում է արվում Լավրովի ավելի վաղ արած հայտարարությանը միջանցքում անցակետի մասին, որը սակայն ոչ այլ ինչ էր, քան Բաքվին մուտքի հնարավորություն տալու առաջարկ։

Բերձորի միջանցքին որեւէ «արտառոց» բան չի կատարվել՝ նույն սխեման է, ինչ Հին Թաղեր-Խծաբերդում, Փառուխ-Քարագլխում, Բերձոր-Աղավնոյում, Լիսագորում։ Ռուսական զորակազմի, իրերն իրենց անունով կոչենք՝ ռուսական օկուպացիոն զորակազմի խնդիրները նոյեմբերի 9-ից ի վեր չեն փոխվել, զորակազմը հստակ կատարում է դրանք։ Այն է՝ ջհուդա-թուրքական եւ ջհուդականին արդեն բացեիբաց ենթարկված ռուսական ծրագրերով տվյալ պարագային Արցախի գետտոյացում, Արցախի իրավաբանական ենթարկում Բաքվին, պաշտպանության բանակի զինաթափում, հայ բնիկների աստիճանական արտաքսում՝ անձնագրային ռեժիմի հաստատմամբ։ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումը եւ Բաքվի անցակետի օրինականացումն այս գործընթացի վճռորոշ փուլի մեկնարկն են։

Դրա հետ է կապված ռուսական ագենտուրային խողովակներով վերը բերված քարոզչական թեզերի տարածումը։ Իրականում, «խաղաղապահները» ցապարներին Շուշիի մոտակայքում «շրջափակել» են նրանց անվտանգությունն ապահովելու համար, հայերի հնարավոր գործողություններից։ Անցակետի տեղադրումից հետո «էկոակտիվիստները» կարող են արդեն պետք չգալ, եւ նրանց հեռանալն, անկասկած, կձեւակերպվի որպես «ճանապարհն ազատելու ռուսների գործողություն»։ Անցակետում, հայերի հնարավոր դժգոհությունները կանխելու նպատակով, սկզբնական շրջանում կարող է հաստատվել ռուս-ցապարական համատեղ վերահսկողություն, եւ սա «լավ նորությունն» է։ Զորակազմի հրամանատարին փոխում են, որպեսզի հայերին ասեն, որ նա լավ չէր կատարում իր պարտականությունները եւ նրա վրա «դուրս գրեն» դժգոհությունը։

Թշնամական այս քարոզչության մեջ առանցքայինը «սպասենք» բառն է։ Սպասենք, համակերպվենք, ռուսները մի բան կանեն, Արեւմուտքը մի բան կանի։ Սպասենք ու չխանգարենք Հայաստանի վերացման ջհուդա-թուրքական ծրագրերին, դրանց համակարգող-օպերատոր Նիկոլին, նրա ռուսապատկան եւ «արեւմտամետ» սպասարկու հենակներին՝ իրենց թշնամական քարոզչությամբ։ Ծրագրի անխափան իրագործման երաշխիքը ռուսների հանդեպ հայերի հավատն է, այդ հավատը միաժամանակ հայերի ալիբին է՝ 2․5 միլիոն կյանք ու հայրենիք արժեցած։

lragir.am

Please enter a valid URL