Search
Close this search box.

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի մասնակցությունը դեռևս հարցականի տակ Է

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բոլորը պահանջները, որոնք մեզ ներկայացվեցին, մենք կատարեցինք: Նախնական տվյալներով մեր որակազրկումը 6 ամիս է: Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ալբանիայում, սակայն այդ երկրի նկատմամբ ևս պատժամիջոցներ են սահմանված: Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Եթե փոխվի անցկացման վայրը, կարող են փոխվել նաև առաջնության ժամկետները: Այդ դեպքում գուցե և մասնակցենք Եվրոպայի առաջնությանը»,- նշել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԻշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը, 9 երկրների, այդ թվում ՝ Հայաստանի նկատմամբ կիրառել է  պատժամիջոց՝ հիմք ընդունելով 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգ-ստուգումների արդյունքները:

Please enter a valid URL