Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։
«Կանադան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրմամբ։ Այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացը և կայունությունը ողջ տարածաշրջանում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է մնա բաց և անարգել՝ թույլ տալու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը: Կանադան երկու կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով հետագա էսկալացիայից կամ թշնամական գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։