ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր դիմել եմ ՀՀ-ում Իտալիայի Արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ հետեւյալ գրությամբ․
Հայաստանի Հանրապետությունում
Իտալիայի հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան,
Նորին գերազանցություն Ջովանի Ռիչուլիին.
Ձերդ գերազանցություն.
Ս/թ հունվարի 30-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ բերման ենթարկելու փորձ են արել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունները Ինտերպոլի միջոցով իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել։
Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իմ նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է դեռեւս 2009 թվականին։
Ելնելով վերը նշվածից՝ խնդրում եմ պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ հիմնավորմամբ էին Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները փորձում ինձ բերման ենթարկել։
Կանխավ շնորհակալություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ