Ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գալուզինը Երևանում խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարներ Վ.Ա.Գևորգյանի և Մ.Ա.Սաֆարյանի հետ։ Գալուզինն առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա.Ս.Միրզոյանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ուշադրության կենտրոնում մտքերի փոխանակությունն էր երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։
Կողմերը նշել են ռուս-հայկական դաշնակցային համագործակցության դրական դինամիկան։ Ընդգծվել է բարձր մակարդակում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության ավելացումը՝ խորհրդարանական գծով, միջտարածաշրջանային շփումների և մշակութային կապերի միջոցով։ Նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկան։ Գոհունակություն է արտահայտվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի միջև համակարգվածության աստիճանից։
Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը նախանշվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան։