Search
Close this search box.

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի մասնակցելու մտադրությունը Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ։ Երկրորդ նախագահի թիմակիցները փորձելու են համոզել Թեւանյանին` հրաժարվել մասնակցելու մտքից, բոյկոտել ընտրությունները, որպեսզի որեւէ կերպ այդ մասնակցությունը չկապվի Քոչարյանի հետ։ Օրերս գրել էինք, որ երկրորդ նախագահը որոշել է դաշտն ազատ թողնել մյուս ուժերի համար, որոնց մեծ մասն իրեն մեղադրում է քաղաքական արենան գրավելու եւ իրենց գործելու տարածք չթողնելու հարցում։ Եթե Անդրանիկ Թեւանյանը չհրաժարվի, չի բացառվում՝ ՀՅԴ-ն էլ որոշի թեկնածու առաջադրել»։

Please enter a valid URL