Արցախի լիակատար շրջափակումը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել և իշխանությունները դրանց կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկում են։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով այսօր ադրբեջանական կողմից Հակարիի կամրջի տեղեկատվական ցուցանակ տեղադրել հարցի առնչությամբ, որն ազդարարում է՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»։
«2020 թվականի եռակողմ հայտարարությամբ սահմանված միջացքում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը կա։ Իրավիճակի կարգավորման ուղղությամբ խաղաղապահները աշխատում են»,- ասել է նախագահի խոսնակը։