«Փյունիկ » ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող, այժմ բրիտանական Whitchurch Alport ֆուտբոլային ակումբում հանդես եկող Հովիկ Ներսեսյանը սարսափած է հայրենիք վերադառնալու մտքից: Հիշեցնենք, որ նա օրենսդրական վերջին փոփոխություններից հետո պետք է ծառայի հայոց բանակում, դրա հետևանքով նա պետք է լքի Մեծ Բրիտանիան:
«Իմ երկրում ինձ են փնտրում: Եթե ես վերադառնամ, ապա ինձ կամ բանտ կնստացնեն, կամ կուղարկեն բանակ, որտեղ իմ կյանքը վտանգի տակ է լինելու»,- Shropshirestar պարբերականին ասել է նա:
Հովիկը Մեծ Բրիտանիա է մեկնել երկու տարի առաջ, երբ բոլոր մարզիկներն օրենքով տարկետման իրավունք ունեին:
«Հիմա հաշվի չեն առնում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է կռիվ: Ես ադրբեջանական լուրերով կարդում եմ, որ ամեն օր հայ զինվորներ են մահանում: Ես այստեղ անվտանգ եմ, ցանկանում եմ ապրել այստեղ, հույս ունեմ՝ դատարանը լավ որոշում կկայացնի»,-ասել է նա: