ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն իսկ հավաքվել է 29 ստորագրություն, այնպես որ փետրվարի 16-ին, ժամը 11․00-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ՝ թանկացումների հարցով։
Ավելի ճիշտ՝ կքննարկվի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ ստորագրել են «Ելք» և «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ։