Ուզում եմ խաղաղություն լինի, սա վիճակ չի, ազգի մեջ չկա մարդ, որ 100 տոկոսով ուրախ լինի:
Ծիծեռնակաբերդում 24news.am-ին ասել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը․
«Հորդորս ամբողջ աշխարհին, որ ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Եթե կան մարդիկ, որ չեն ուզում ճանաչեն, պետք է այնքան պայքարենք, որ ճանաչեն։
Մի բան կուզեմ, որ վերջապես հանգիստ, խաղաղ ապրենք։ Հերիքա մեր ազգը տանջվի, թուրքերի, ադրբեջանցիները ձեռքում։ Տարիներով կոտորվելով, պրոբլեմներով սենց առաջ ենք գնում։ Պիտի գա ժամանակ այս ամենին վերջ տրվի։
Ցանկանում եմ, որ վերջապես լինի խաղաղություն, որ ոչ մի զոհ չտանք, որ մարդիկ կարողանան խաղաղ հոգով, սրտով ապրել։ Սա վիճակ չի, ազգի մեջ չկա մարդ, որ 100 տոկոսով , ի սրտե ուրախ լինի։ Վերջնական խաղաղության կարելի է հասնել ճիշտ բանակցություններով։ Մի քիչ մենք զիջենք, մի քիչ իրենք զիջեն, որ գոնե մի հայտարարի գանք, որ մեր ջահելները չզոհվեն, իրենցից էլ չզոհվի։
Պետք է կանգնեցվի, որ չշարունակվի, բայց հօգուտ մեզ պետք է կանգնեցվի։ Կարելի է փոխզիջումների գնալ, բայց ոչ շատ»,-նշել է Աբրահամը։