Մերձմոսկովյան Բոգորոդսկի շրջանի անտառային գոտում պայթուցիկներով անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել, գրում է ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Ավելի վաղ Telegram-ի ալիքներում տեղեկություն էր հայտնվել պայթուցիկով «ուկրաինական անօդաչու թռչող սարքի» մասին։ Baza ալիքը պնդում է, որ 17 կգ պայթուցիկով անօդաչու թռչող սարք է ընկել Նոգինսկի մոտ (Բոգորոդսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն)՝ Մոսկվայի արևելքում։
«Պարզվել է, որ ընկած անօդաչու թռչող սարքը ուկրաինական արտադրության UJ-22 Airborn է, 3,5 մետր երկարությամբ, ըստ երևույթին, վառելիքը սպառվել է։ Դրոնի ներսում հայտնաբերվել է մոտ 30 բրիկետ՝ 570-ական գրամ քաշով, որի ներսում պայթուցիկ է եղել»։ ասվում է հրապարակման մեջ։