Ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրը տասներորդ օրն է՝ չի գործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:
Ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանը մահացու վիրավորում ստացել էր պարանոցի շրջանում. քրգործ է հարուցվել