Search
Close this search box.

Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ․ ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։

Այս մասին ասված է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելի հայտարարության մեջ։

«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից», — նշված է փոխխոսնակի հաղորդման մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանցիներն փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Please enter a valid URL