Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճեց Էդմոնդ Նազարյանը (Բուլղարիա)։
Կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում գոտեմարտեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ եւ հաղթեց արդեն առաջին մրցափուլում՝ 9:0 հաշվով։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը պարտվեց ադրբեջանցի Նիհատ Մամադլիին։
Կիսաեզրափակիչում Գեւորգ Ղարիբյանը պարտվել էր Էդմոնդ Նազարյանին՝ երկրորդ տարին անընդմեջ։
Էդմոնդ Նազարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։