Search
Close this search box.

«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խումբն այցելեց Արարատ

Այսօր՝ փետրվարի 6-ին,  ժամը 11:00-ի սահմաններում «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խումբը կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ համահայկական մեծ ընդվզման իրազեկման քարոզարշավի շրջանակներում այցելեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաք:

Քարոզարշավի ընթացքում ելույթ ունենալով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խոսքում նշեց, որ պետք է վերջ տալ բռնապետությանը և գնալ  ժողովրդավարական, արդար երկիր կառուցելու ճանապարհով:

Մենք հավատում ենք՝ հայ ազգը նորից վերածնվելու է և մենք հիմնադրելու ենք Հայաստանի Հանրապետություն, որը կլինի անկախ և միացյալ:

Դեպի համազգային մեծ ընդվզում:

Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Please enter a valid URL