Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության անցակետ։
Այս մասին տեղեկացվել են Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և Թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնը, հայտնում է ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դա 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության կոպտագույն խախտում է:
Ասել է թե` երկկողմանի անարգել երթեւեկությունը անհապաղ վերականգնելու մասին Հաագայի դատարանի որոշումից հետո Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այն, այլ ավելի է խորացնում Արցախի շրջափակումը: