Hraparak.am-ը գրում է. Շուրջ երկու ժամ առաջ ադրբեջանական ԶՈՒ դիպուկահարի կողմից վիրավորվել է ժամկետային զինծառայող, ով մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը մահացել է։
«Հրապարակին» Սոթքից տեղեկացրեցին, որ զոհը Արմավիրի մարզից է։
Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի դիրքերում։