«Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը շրջափակմամբ պայմանավորված շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով»։
Այս մասին ՖԲ գրել եւ լուսանկար է հրապարակել Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանություն հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այդ ճանապարհը կապվում էր Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերին։
2022 թվականի դեկտեմբերի 12֊ից նույն ճանապարհը դեպի Ստեփանակերտ փակ է Շուշիի խաչմերուկում»։