ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Էջմիածնում ծանոթացա Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցման աշխատանքների ընթացքին:
Ծրագրի արժեքը կազմում է 271 մլն դրամ, միջոցները տրամադրվել են կառավարության կողմից: Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին:
Էջմիածնի Տիգրան Մեծ և Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցների 1,7 կմ երկարությամբ մայթերն էլ հիմնանորոգվել են սուբվենցիոն ծրագրով: