Search
Close this search box.

Ազատ ոճային ըմբիշները 7 մեդալ են նվաճել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի եւ Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ պայքարում Ռազմիկ Պապիկյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վազգեն Թեւանյանը՝ 61 կգ, Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Դավիթ Գեւորգյանը՝ 74 կգ նվաճեցին հաղթողի կոչումը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը եւ  Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձան արծաթե մրցանակակիրներ, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե պարգեւի:

Please enter a valid URL