Search
Close this search box.

Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց բրոնզե մեդալ

Հռիփսիմե Խուրշուդյանը մարզական կարիերայում 6 տարվա դադարից հետո առաջին մեդալը նվաճեց:

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց Հայաստանի հավաքականի առաջատարը 87 կգ քաշային կարգի երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք եւ գրավեց երրորդ տեղը: Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 196 կգ արդյունքով 7-րդն է:

Պոկում վարժությունում 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 100 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 104 եւ երրորդ մոտեցմամվ 107 կգ: Այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Մարգարիտա Խաչատրյանը հաջող կատարեց միայն մեկ մոտեցում՝ պոկելով 85 կգ:

Հրում վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանն առաջին մոտեցումով բարձրացրեց 120 կգ, այնուհետեւ վնասվածք ստացավ եւ չկարողացավ մոտենալ հաջորդ երկու մոտեցումներին։

Երկու երեխաների մայր Հռիփսիմե Խուրշուդյանին երկրպագուներն ընդունեցի մեծ ջերմությամբ: Նրա յուրաքանչյուր մոտեցում եւ հաջող կատարում բուռն արձագանքի էր արժանանում:

Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց Հայաստանի 11-րդ մեդալը երկամարտում:

Մարգարիտա Առաքելյանը երկրորդ վարժությունում 6-րդն էր՝ 111 կգ։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Էիլա Սոլֆրիդ Կոանդան՝ 272 կգ (117+155):

Երկրորդ տեղում է ուկրաինացի Անաստասիա Մանիեւսկան՝ 238 կգ (108+130)։

Please enter a valid URL