Search
Close this search box.

Չի բացառվում, որ ականի պայթյունի միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի

Արցախի հետ շփման գծի ադրբեջանական հատվածում, ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:

«Հատկանշական է, որ ադրբեջանական պաշտոնական տերմինաբանությունը ժամերի ընթացքում փոխվեց:
Ականի հետևանքով պայթյունը աստիճանաբար վերածվեց «Հայաստանի իրականացրած ահաբեկչության»:

Մի կողմից Ադրբեջանը խստացնում է շրջափակման պայմանները և խորացնում ծանր ճգնաժամը, մյուս կողմից` օգտագործում ցանկացած իրավիճակ, Հայաստանին ագրեսոր որակելու և Արցախի դեմ գործողությունները կոշտացնելու համար:

Տեղեկատվական-քաղաքական այս աղմուկի շարունակման պարագայում չի բացառվում, որ այս միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի:

Շատ բան կախված է նրանից, թե դաշտում խաղն ով ինչպես կտանի և միջազգային ընկալման առումով ինչպիսի ընկալում կստեղծի»,- գրել է Աբրահամյանը:

Please enter a valid URL