Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը մրցահարթակում փայլուն արդյունք ցույց տված և Եվրոպայի չեմպիոն դարձած Գարիկ Կարապետյանը շատ ուրախ է, որ կարողացել է հայ ազգի պատիվը բարձր պահել։
«Շատ մեծ զգացողություն է, որ այս տարիքում կարողացա 3 ռեկորդ սահմանել, կարողացա բարձրացնել ՀՀ դրոշը, մեր ազգի պատիվը բարձր պահել։ Շնորհակալ եմ ծնողներս ու հավաքականի մարզիչներին, որոնք ինձ դաստիարակել ու մեծացրել են այնպես, որ այսօր այսպիսի մարզիկ եմ դարձել։ Խոսք կուդամ` դեռ շատ կլսեք իմ անունը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի էլ է մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվել է Ալբանիայում, սակայն այս տարի պայքարը բավականին թեժ է։ Մարզիկն իր հաղթանակը նվիրեց հայ ազգին և բոլոր նրանց, ովքեր իր հետ հավասար ուրախանում են։
Մարզիչ Փաշիկ Ալավերդյանն էլ մարզիկների ելույթների մասին խոսելիս սկզբում կատակեց, թե դրանք գնահատում է ծանր, բայց կայուն, ապա ժպիտով ասաց. «Հրաշալի է։ Լավ է, լավ։ Ցանկություններս կատարվում են, ուզում էի` 10-15 մեդալ նվաճեն, արդեն մոտեցել են»։
այս պահին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները միասին երկամարտում վաստակել են 8 մեդալ՝ երեք ոսկի, երեք արծաթ և երկու բրոնզ։ Իսկ հաշվի առնելով նաև առանձին վարժություններում նվաճած մեդալները` մենք ունենք ոսկե 9, արծաթե 7 և բրոնզե 6 մեդալ։
Այս պահին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները միասին երկամարտում վաստակել են 8 մեդալ՝ երեք ոսկի, երեք արծաթ և երկու բրոնզ։ Իսկ հաշվի առնելով նաև առանձին վարժություններում նվաճած մեդալները` մենք ունենք ոսկե 9, արծաթե 7 և բրոնզե 6 մեդալ։