Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները: Այս մասին դեսպանատունն հայտնում է թվիթերյան էջում տեղադրված հայտարարության մեջ. «Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»:
Հիշեցնենք, որ Medialab.am կայքի խմբագրությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք էր ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։