Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ ստեղծում է սեփական ֆուտբոլային ակումբը:
«Հիմա իմ գործը սեփական ֆուտբոլային ակումբ ստեղծելն է: Աշխատավարձ դեռ չկա, բայց կլինի։ Իսկ վերջին տարիներին խնայողություններով էի ապրում: Ակումբի ստեղծման համար ներդրումներ ենք անում ես ու ընկերս, դեռ հովանավորներ չունենք։
Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան աշխատելու համար գումար չեմ ստանում, պարզապես եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պետք, ես օգնում եմ: Օգնում ենք այն հայ խաղացողներին, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում, որպեսզի հնարավորություն ստանան միանալու Հայաստանի հավաքականին»,-ասել է Յուրան:
Հիշեցնենք, որ 35-ամյա Յուրա Մովսիսյանը մարզական կարիերան ավարտել էր 2021 թվականին: Նա առանց ակումբի էր մնացել 2019 թվականին: Հարձակվողը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել՝ 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: