Search
Close this search box.

Սաքունցը՝ Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունների մասին

Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իլհամ Ալիևի կողմից Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների նշանակումն ապրիլի 11-ին կարող է պայմանավորված լինել ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանքով:

Սինխրոնացնել Ադրբեջանում իշխանության ձևավորման գործընթացը ՀՀ-ում իշխանության ձևավորման հետ:

Ինչո՞ւ:

Կա մեկ գլխավոր պատճառ:

Լեռնային Ղարաբաղի բանակցությունների սահուն, ըստ երևույթին արդեն որոշված սխեմայով իրականացման ապահովումը և զերծ պահել այդ գործընթացի հետաձգումը որևէ ներքաղաքական գործոնի օգտագործման և շահարկման միջոցով:

Պետք է ենթադրել, որ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք այլևս իրագործման փուլում են գտնվում:

Այս վարկածի օգտին բազմաթիվ փաստեր կան:

Please enter a valid URL