Search
Close this search box.

«Սա՛ է խաղաղության հասնելու միակ ճանապարհը». Իշխան Սաղաթելյան

«Մարդը խոստացել է խաղաղություն ու շարունակում է խոստանալ, բայց ամեն օր բերում է պատերազմ ու կորուստներ: Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու համար, որ իր առաջարկած ճանապարհը նոր ցեղասպանության ու պետականության կործանման ճանապարհ է»,- «Հարցազրույց»-ի եթերում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Պատգամավորը ներկայացրել է խաղաղության հասնելու՝ իրենց առաջարկած ճանապարհը. «Չկա աշխարհում որևէ երկիր, ով թշնամու հետ խաղաղության հասնելու համար ընդունում է թշնամու պայմանները և պատրաստ չէ պայքարել իր տարածքի համար: Խաղաղության հասնելու միակ ճանապարհը՝ կամք, պատրաստակամություն, հնարավորություն և ռեսուրս՝ քո հայրենիքը պաշտպանելու: Մենք ասում ենք՝ կա դա: Եթե ուզում ես հասնես խաղաղության, պետք է ողջ ռեսուրսը կենտրոնացնել բանակի վերազինման, վերակառուցման, բարեփոխումների վրա, այսինքն՝ երկրի պաշտպանությունը կարողանաս կազմակերպել»:

Please enter a valid URL