Զագրեբում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր մրցագորգ դուրս եկած 5 հայ ըմբիշներից 4-ը շարունակում է առաջ շարժվել: Քիչ առաջ իր երկրորդ գոտեմարտն է անցկացրել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Առաջին գոտեմարտում Մալխասը ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասեվիչի նկատմամբ: 1/4 եզրափակչում էլ Մալխասը տուշե հնարքով հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Օլիվեր Կրյուգերին և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Հրաչյա Պողոսյանը: