Armday.am-ի ունեցած հախաստի տեղեկություններով մի քանի օր առաջ «Մարգարյան» հիվանդանոցում տեղի է ունեցել փակ ժողով, որի ժամանակ բուժանձնակազմին տեղեկացվել է, որ Մարգարյան ծննդատունը վաճառել են։
Կայքը փորձել է տեղեկություն ճշտել հիվանդանոցից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Armday.am-ը գրավոր հարցում է ուղարկել, հասկանալու համար, թե ում է վաճառվել հիվանդանոցը, և գնորդը ինչ արժեքով է այն ձեռք բերել։