Մենք որևէ կերպ չենք փորձում օժանդակել մեր ռուս գործընկերների կողմից սանկցիաների շրջանցմանը:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ փորձում են պահպանել ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի դրույթները, բայց նաև այնպես անել, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ․
«Հիմնական շարժառիթն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է»,-ասել է Քերոբյանը:
Նա հայտնել է, որ հայկական կողմը խոսում է ամերիկյան և եվրոպական գործընկերների հետ, բացատրում այդ հանգամանքը, որպեսզի հայկական ընկերությունները չընկնեն պատժամիջոցների տակ: