Երբ ես ասում էի, որ պետք է այնպիսի ելույթներ ունենանք, որ մեջը սադրիչ բաներ չլինեն, դա վերաբերում է նաեւ ՔՊ-ի անդամներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Աժ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես խնդրում եմ եւ հորդորում եմ՝ հետեւել այդ կանոնին, որովհետեւ ես ձեզ ընդհատելու եմ եւ իրարից նեղանալ չլինի»,-ասաց նա:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տեղից ինչ-որ բան ասաց՝ խորհուրդ տալով, թե երբ նիստը վարողն ընդհատի ելույթ ունեցողներին, ինչին Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես կարծում եմ՝ անտեղի ձեր մեջ ընկնելը նույնպես տեղին չէր: Անտեղի է, որովհետեւ դուք այստեղ գնահատական տալու համար չեք, զսպեք ձեզ»: