Search
Close this search box.

Ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես, ԼՂ-ում, մեծ նշանակություն ունի Բլինքենի համար. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովասին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար:

Նա հիշեցրել է, որ Բլինքենը մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն է ունեցել հանդիպել այս երկրների ղեկավարների հետ։

Մեկնաբանելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի այցերը Երևան և Բաքու՝ Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է հետևյալը. «Մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ այդ հարցում: Այդ հարցում պարոն Բոնոն շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,- ասել է Պատելը:

Հիշեցնենք, որ Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր: Ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր:

Please enter a valid URL