«Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ լինեմ: Չծխող մարդը՝ նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը, իրոք, անորմալ ա, հիվանդ ա, հիվանդ մարդուն ո՞նց որ ասես՝ դեղ մի խմի»,-լրագրողներին նշել է ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ծխելու դեմ բարձր տուգանքներ սահմանող նախագծին, որը շրջանառության մեջ է դրել Առողջապահության նախարարությունը:
Ինչ վերաբերում է արգելված վայրերում ծխելու դեպքում նախատեսված տուգանքներին, Ս. Սարոյանը պատասխանել է.«Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց»:
Լրագրողների՝ առողջապահության նախարարի այն դիտարկմանը, թե ծխողներն անհաջողակ են, Սեյրան Սարոյանն նշել է. «Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա»: