Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանայք ևս արդեն կարող են կամավոր ծառայել, պրոֆեսիոնալ բանակի հիմքն ենք դնում. Փաշինյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթով նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց դիմումի ներկայացման, հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ավարտից հետո պատվո վճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: «Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կազմում է վեց ամիս»,- ասաց նախարարը: Վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ «քննարկում ենք մեր բանակի, երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը»:https://www.armlife.am/wp-admin/post-new.php?post_type=post&from_post=253810&new_lang=ru&_wpnonce=54a3a03bb0

Please enter a valid URL