Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին՝ ժամը 20:56-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ ջրատարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Mercedes մակնիշի 35 QA 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև՝ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 60 մ). ուղևոր՝ 2002 թ. ծնված Գ. Ա.-ը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ք. Ա.-ը և 2004 թ. ծնված Գ. Ա.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, իսկ վարորդը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ք. Ա.-ի և Գ. Ա.-ի՝ բավարար:
Փրկարարները Գ. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված և տեղափոխել ավտոքարշակի վրա: