Search
Close this search box.

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Արամ Նիկոլյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ադրբեջանի պետական դրոշը հրկիզած ոճաբան Արամ Նիկոլյանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը:

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, «Ադրբեջանի քաղաքացիների դեմ ուղղված այդ հանցանքը կատարվել է ազգային ատելության հողի վրա և ուղղված է Ադրբեջանի դեմ ատելության հրահրմանը և ազգային արժանապատվության ոտնահարմանը»:

Հայաստանի ներքին գործերի նախարարության լրատվական բաժնից հայտնել են, որ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում Նիկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա:

Please enter a valid URL