Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, եթե խանգարող ոչինչ չլինի: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Օրենքով սեպտեմբերին է նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև օրենք է: Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության», — նշեց նախարարը: