Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որ պետք լինի, կթքեմ». Ալեն Սիմոնյան

«Այսինքն՝ սահմանադրական գործընթացը ընդդիմությունը կարող է տապալե՞լ…. որ պետք լինի, կթքեմ, դուրս արի դահլիճից»,- ասաց ԱԺ նախագահը՝ ի պատասխան դահլիճից հնչած արձագանքներին:

Արդեն հայտնել էինք Թահուգի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ-ում ստեղծված լարված իրավիճակի մասին:

«Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։
Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից. 800 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել, քանի որ նրանց անվտանգությունը չեք ապահովում:
Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում»,- այս մասին հայտարարել էր Թագուհի Թովմասյանը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ նրա ժամանակն արդեն սպառվել է: «Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնելու ամբիոնից. իրականացնում եմ քաղաքական ակցիա»,- արձագանքել էր պատգամավորը: «Սահմանադրական գործընթաց է տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի ղեկավարն եք, Ձեր արածը ո՞նց եք բացատրելու»,- ասել էր ԱԺ նախագահը՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին: Թովմասյանին միացել էին նաև ընդդիմադիր այլ պատգամավորներ:

Հայտարարվել էր ընդմիջում:

Please enter a valid URL