Search
Close this search box.

«Ես ոչ մի խնդիր չունեմ»․ Արամ Նիկոլյան

«Ինձ ոչ մեկը Հ1-ից չի հեռացրել, ես այստեղ աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն, անդրադառնալով այն լուրերին, թե Հանրային հեռուստաընկերությունից փորձում են հեռացնել իրեն:

Ոճաբանը նաև նշել է, որ իր աշխատանքը բնականոն կերպով շարունակվում է:

Նա նաև հավելել է, որ առաջիկայում հանդես է գալու մամուլի հաղորդագրությամբ. «Այս պահին այլ բան ասել չեմ կարող, առաջիկայում պրես ռելիզ կտարածեմ ու կխոսեմ», — ասաց ոճաբանը:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի բեմ է վազել, դրոշակակիր աղջկա ձեռքից խլել Ադրբեջանի դրոշն ու այրել այն։

Please enter a valid URL