Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ղեկավարի ելույթին, ես էլ գնահատում եմ, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը, մյուս կողմից ես արձանագրում եմ, որ սադրանքի նպատակը հենց դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսները: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդևրադառնալով նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիեւի արած հայտարարություններին:
«Մենք հանգիստ մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,-ասաց Փաշինյանը:
Նշենք, որ Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարը պետք է հայտարարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ»: Նաեւ նշել էր, որ Ղարաբաղի հայերը կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կամ պետք է այլ տեղ փնտրեն ապրելու: