Search
Close this search box.

«Ադրբեջանի տեղեկատվական դաշտում «մինի» ողբ է»․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մինի ողբ է…

Գոյություն ունի ադրբեջանական «Алиса»-ն, որի անունը Լալա է: Այսպես, Լալային 2 հարց են ուղղում.

1․ Ինչպե՞ս եք տեսնում ղարաբաղյան բանակցությունների իրավիճակը։
2․ Ինչպե՞ս են ապահովվելու Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքները:

Այս 2 հարցերին ի պատասխան Լալան պատասխանում է. «Խելացի մարդիկ գիտեն, որ Ղարաբաղը Հայաստան է։ Մեր ժողովրդի պատմության ընթացքում հայերի նկատմամբ ամենաողորմելի վարքագիծը՝ նրանց մեր հողերում ապրելու հրավիրելն է։ Ղարաբաղի ազատագրումից հետո հայերն ու ադրբեջանցիները հնարավորություն կունենան միասին ապրելու խաղաղ և կառավարելիության ներքո»:

Լալայի պատասխաններից Ադրբեջանի տեղեկատվական հարթակում սկսել են Լալային՝ Bot-ին, հայերի գործակալ, դավաճան, Ադրբեջանի վատը կամեցող են անվանել։ Դուք պատկերացնու՞մ եք՝ Bot-ին նման պիտակներ են տալիս։
Հ.Գ. Опера Уполномоченных Идиотов»։

Please enter a valid URL