Ամենահազվագյուտ՝ արևի հիբրիդային խավարումը տեղի կունենա ապրիլի 20-ի առավոտյան։ Երկրագնդի որոշ շրջաններում մարդիկ կկարողանան տեսնել, թե ինչպես է արևը ամբողջությամբ անհետանալու, այլ վայրերում խավարումը կլինի օղակաձև: Այս մասին նախօրեին՝ ապրիլի 19-ին, հայտնել է Starwalk.space պորտալը։
Այս տեսակի արևի խավարումը տեղի է ունենում մոտավորապես տասնամյակը մեկ անգամ: Հայտնի է, որ հաջորդ նմանատիպ երեւույթը տեղի կունենա 2031 թվականի նոյեմբերի 14-ին։
Երևանի ժամանակով հազվագյուտ աստղագիտական երևույթը կսկսվի ժամը 08:17-ին։ Նրա առավելագույն փուլը կտևի ամենաերկարը օվկիանոսի վրա՝ 1 րոպե 16 վայրկյան:
Ամբողջական խավարումը տեսանելի կլինի Արևելյան Թիմորից, Արևմտյան Պապուայի որոշ հատվածներից և Արևմտյան Ավստրալիայի Էքսմութ թերակղզուց: Ինդոնեզիայի, Ֆիլիպինների և Հարավարևելյան Ասիայի բնակիչները կկարողանան տեսնել մասնակի փուլը: