Search
Close this search box.

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրրոդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 3:2 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչը:

Please enter a valid URL