Search
Close this search box.

ՊՆ-ն չի մեկնաբանում Աննա Հակոբյանի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի` 11 հազար դասալիքների մասին հայտարարությունը։

Ավելի վաղ Տավուշի մարզում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ Հակոբյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք ենք ունեցել՝ զինվորականներ, կամավորականներ, սպաներ և այլն:

«Ծառայության վայրն ինքնակամ լքելու կամ դասալքության համար նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ և 362-րդ հոդվածներով հարուցված քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն առաջարկում ենք ճշտել քրեական վարույթ իրականացնող մարմնից»,-պատասխանել են պաշտպանության նախարարությունից։

Ի դեպ, նույնանման հարցումներ էինք ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական կոմիտե։ Երկու կառույցներից էլ նշել են, որ պատասխանի համար լրացուցիչ ժամանակ է պետք։

Please enter a valid URL