Search
Close this search box.

Սամբիստ Արսեն Խանջյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի ներկայացուցիչ Արսեն Խանջյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

«Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը պարզապես գերազանց ելույթներ ունեցավ: Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակիչում պարտության մատնելով Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն` հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Իսրայելի Հայֆա քաղաքում և կտևի մինչև ապրիլի 23-ը:

Please enter a valid URL