Search
Close this search box.

Սամվել Կարապետյանի հայրը ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, Երևանում ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում:

Երևանի Տերյան 69 հասցեում գտնվող «Տաշիր» ընկերությանը պատկանող 5-հարկանի շինությանը հարող ճանապարհահատվածում օրենքի խախտմամբ ավտոկայանատեղի է ստեղծվել: Տեղում կարմիր գծանշումներ էլ կան, որը նշանակում է, որ տվյալ տարածքում ավտոկայանատեղիի շահագործման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: «Տաշիր» ընկերությունը այսկերպ սահմանափակում է քաղաքացիների մուտքը իրեն պատկանող շենքի դիմացի կայանատեղի:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նշված տարածքում ավտոկայանատեղիի ծառայություն իրականացնելու վերաբերյալ Սարգիս Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետարան: Տերյան փողոցի այդ հատվածից 30 մետր տարածք է տրամադրվելու Կարապետյանի հորը»:

Please enter a valid URL