«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում (ամբուլատոր խնամք, որոշվում է որպես բժշկական օգնություն կամ բուժում, որը չի պահանջում գիշերակացին հիվանդանոցում կամ բժշկական հաստատությունում)»,- այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։