Search
Close this search box.

Առավոտյան ոստիկանները ծնողներիս բնակարան են այցելել․ այդքան մեծ կազմով բնակարան այցելում են միայն ձերբակալման նպատակով․ Հովհաննես Շահինյան

Արաբկիր վարչական ջրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր առավոտյան Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են ծնողներիս բնակարան, պատճառաբանելով, որ իբրև թե ցանկանում են ինձ հետ զրուցել, բայց ինչպես ընդունված է մեր օրերում, այդքան մեծ կազմով բնակարան այցելում են միայն ձերբակալման նպատակով:

Քանի որ մեր իրավապահները հետևում են իմ էջին, ուստի ցանկանում եմ նշել, որ այս պահին գտնվում եմ ՌԴ Մոսկվա քաղաքում և վերադառնալուն պես անպայման կայցելեմ իրենց:

Please enter a valid URL