Search
Close this search box.

Սոթքը փակվում է, այսօր ադրբեջանցու զենքի մշտական սպառնալիքի տակ բնակվող 400 ընտանիք մնաց առանց ապրուստի

Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սոթքը փակվում է
Մինչ այսօր ադրբեջանաթուրքական հեղափոխության լիդերը ԱԺ ամբիոնից հայտարարում էր միլիարդների զենք գնելու մասի, հենց այդ նույն ժամանակահատվածում գրեթե զրո պաշտպանություն ունեցող, 50 սանտիմետրանոց խրամատներով, վրանային դիրքեր ունեցող Վարդենիսի Սոթք հանքավայրում ժողով էր, 600 աշխատակցից 400֊ին ուղարկեցին հարկադիր պարապուրդի։
Սոթքի մի մասը հայտնի կապիտուլյանտը հանձնել էր 2020թ նոյեմբերից հետո, չափազանց ծանր դրության մեջ դնելով հանքը շահագործող ընկերությանը, իսկ այսօր ադրբեջանցու զենքի մշտական սպառնալիքի տակ բնակվող 400 ընտանիք մնաց առանց ապրուստի…
Մեր երկիրը արագընթաց գլորվում անդունդը, իսկ չարիքը դեռևս ԱԺ ամբիոնից ճղճղում է…

Please enter a valid URL